«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հայտնում է O Jogo-ն:
«Մոուրինյոն վատ մարզիչ է: Նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող դերաբաշխմամբ: Սա կարծես կատակ լինի:
Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը:
Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյոյի թիմը 4 միավորով հետ է առաջատար «Գալաթասարայից»: