ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի մասին.
«Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսի։ Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսին այլ մոլորակից է»,- ասել է վրացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է All About Argentina-ն։
Կվարացխելիան բազմիցս նշել է, որ իր ֆուտբոլային կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է։