Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է Իսպանիայի հավաքականի պաշտպան Ալեքս Բալդեի հետ պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը
19-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ․ հունիսի 30-ը։ Իսպանիայի չեմպիոնը Բալդեի հրաժարագինը սահմանել է 1 միլիարդ եվրո։
Ալեքս Բալդեն «Բարսելոնայի» սան է, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2022 թվականին։ Մինչև օրս նա կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 55 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում։