Իսպանիայի փոխչեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ու անգլիական «Վուլվերհեմփթոնը» կկատարեն տրանսֆերային փոխանակություն:
Diario Sport-ի տեղեկություններով, կողմերը համաձայնության են հասել. անգլիական ակումբ կտեղափոխվի իսպանացի վինգեր Անսու Ֆատին, իսկ կատալոնական թիմի շարքերը կհամալրի պորտուգալացի հենակետային կիսապաշտպան Ռուբեն Նևեշը: «Բարսելոնան» որպես հավելավճար կստանա 30 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա Անսու Ֆատին «Բարսելոնայի» կազմում 46 խաղում խփել է 7 գոլ ու կատարել 3 արդունավետ փոխանցում:
Ռուբեն Նևեշը «Վուլվերհեմփթոնի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ: