
տուր
01 Հունվար 1970 - 12:52


«Չելսիի» բուռն մեկնարկն այս մրցաշրջանում խամրել է. լոնդոնյան ակումբը 3 խաղ անընդմեջ չի կարողանում հաղթանակ տանել (1 ոչ-ոքի, 2 պարտություն), ինչն առաջին անգամն է այս մրցաշրջանում:
Լեմպարդի թիմի հաջողության գրավականը՝ ամռանն իրականացված սուպերտրանսֆերները՝ Տիմո Վերները, Կայ Հավերցն ու Հակիմ Զիեշն են, որոնց խաղում անկում է նկատվում: Բավական է նշել միայն, որ Վերները վերջին 8 խաղում գոլ չի խփել, իսկ Հավերցը՝ 11: Հավերցը կորոնավիրուսով էր վարակված, բայց հետո էլ արդեն կորցրեց Լեմպարդի վստահությունը. խփած վերջին գոլից հետո գերմանացին մասնակցել է 2 ամբողջական խաղի:
Լեմպարդը, այնուամենայնիվ, ասուլիսների ժամանակ պաշտպանում է իր աստղերին. «Հավերցն ու Վերները կարողանում են ոչ միայն գոլեր խփել, այլ նաև՝ պահեր կառուցել. նրանք կարևոր ֆուտբոլիստներ են լինելու մեզ համար»: