
«Չելսին» ավարտին է հասցնում «Բայերի» կիսապաշտպան Հայ Հավերցի ձեռքբերման շուրջ բանակցությունները, տեղեկացնում է Goal-ը։
Լոնդոնյան ու գերմանական ակումբները շաբաթներ տևած բանակցություններից հետո վերջապես ընդհանուր հայտարարի են եկել։ «Չելսին» գերմանացի ֆուտբոլիստի համար կվճարի իր համար ռեկորդային 72 մլն ֆունտ։
Ակնկալվում է, որ Հավերցը կկնքի 5 տարվա պայմանագիր։
Լևերկուզենի ակումբի գլխավոր մարզիչ Պետեր Բոսը նույնպես ընդունել էր, որ, ամենայն հավանականությամբ, Հավերցը այլևս չի միանա թիմին։
Հավերցը կլինի «Չելսիի» 6-րդ համալրումը այս մրցաշրջանում։ Եթե այս տրանսֆերը վերոնշյալ արժեքով կայանա «Ազնվականների» ծախսը տրանսֆերային այս շուկայում կհասնի ավելի քան 200 մլն. ֆունտի։
«Չելսի»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ