Արգենտինացի վինգեր Անխել Դի Մարիան 18 տարի անց վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը մեկ տարվա համար է նախատեսված: 2022թ. աշխարհի չեմպիոնը Լիսաբոնի «Բենֆիկայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է համալրել արգենտինական ակումբի կազմը:
37-ամյա ֆուտբոլիստը 2007 թվականին «Ռոսարիո Սենթրալից» տեղափոխվել էր «Բենֆիկա»: Հետագայում արգենտինացին խաղացել էր նաև Մադրիդի «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ֆրանսիական ՊՍԺ-ում և Թուրինի «Յուվենտուսում», այնուհետև վերադարձել էր «Բենֆիկա»:
Nuestra historia juntos tiene más páginas por escribir 💙💛 pic.twitter.com/JhakDVuR4M
— Rosario Central (@RosarioCentral) May 29, 2025