Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրում Էկվադորի հավաքականը, 75-րդ րոպեից խաղալով 10 ֆուտբոլիստով, գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց Պերուի թիմի դեմ խաղն ու նվաճեց Մունդիալի ուղեգիր:
Էկվադորցիներն իրենց պատմության մեջ 5-րդ անգամ կխաղան աշխարհի առաջնությունում:
Որակավորման մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Սեբաստյան Բեկասեսեի թիմն ունի 24 միավոր, ինչը բավարար է՝ ԱԱ-2026-ի խմբային փուլի ուղեգիրն ապահովելու համար:
Տուրի մյուս արդյունքները.
Արգենտինա - Կոլումբիա՝ 1-1
Տիագո Ալմադա, 81 - Լուիս Դիաս, 24
Ուրուգվայ - Վենեսուելա՝ 2-0
Ռոդրիգո Ագիրե, 43, Ջորջիան դե Արասկաետա, 47
Բոլիվիա - Չիլի՝ 2-0
Միգելիտո, 5, Էնցո Մոնտեյրո, 90