Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին համոզված է, որ Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պետք է կարիերան շարունակի «Արքայական ակումբում»:
«Մբապեն այն խաղացողն է, որը ողջունելի կլինի ցանկացած թիմում: Կարծում եմ՝ նա ստեղծված է «Ռեալի» համար։ Կիլիանը պետք է խաղա Մադրիդում, եթե ցանկանում է հասնել նրան, ինչին հասնել են Մեսին և Ռոնալդուն: ՊՍԺ-ում նա դրան չի հասնի։
«Ռեալը» պետք է ձեռք բերի Մբապեին: Տրանսֆերային շուկայում կան հիանալի խաղացողներ, բայց շատ չեն նրանք, որոնք ի վիճակի են նման փոփոխություն մտցնել խաղադաշտում: Մբապեն և Հոլանդը մի փոքր բարձր են մնացածներից: Այլևս չկան խաղացողներ, որոնք կարող են քեզ տալ այն, ինչ Մեսին տվել է «Բարսելոնային», իսկ Ռոնալդուն՝ «Ռեալին»»,- հայտնել է իսպանացին El Chiringuito-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ծննդյան 24-ամյակը նշող Մբապեն գարնանը երկարաձգել էր ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: