Գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչները պարգևատրվել են Գյումրիի համայնքապետարանի կողմից, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:
Պարգևատրվել է 18 մարզիկ և 17 մարզիչ: Պարգևատրումների համար համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել է շուրջ 19 միլիոն դրամ:
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, ձեր շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններից եկած հյուրերի մոտ կարողանում ենք ուրախանալ ու հպարտանալ սպորտի ոլորտում գրանցած հաջողություններով։
Մշտապես կանգնած ենք մարզական ոլորտի կողքին և հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու ենք այս ոլորտի առավել զարգացման համար»,- նշել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։