Հանսի Ֆլիկը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
«Բարսելոնան» գերմանացի մասնագետի գլխավորությամբ 88 միավոր է վաստակել ու դարձել երկրի չեմպիոն։
60-ամյա Ֆլիկը քվեարկության արդյունքում առաջ է անցել Խոսե Բորդալասից («Խետաֆե»), Մանոլո Գոնսալեսից («Էսպանյոլ»), Մանուել Պելեգրինիից («Բետիս»), Միչելից («Ժիրոնա»), Դիեգո Սիմեոնեից («Աթլետիկո Մադրիդ») և Էռնեստո Վալվերդեից («Աթլետիկ Բիլբաո»)։