Հայաստանի սամբիստները Երևանի «Գազպրոմ Արենայում» մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության մրցումային առաջին օրը 5 մեդալ են նվաճել:
Տղամարդկանց մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) և Գոռ Հարությունյանը (88 կգ) ոսկե մեդալակիր են դարձել:
Կանանց պայքարում Մարիամ Ստեփանյանը, Իռենա Պետրոսյանը (երկուսն էլ` 50 կգ) և Արփինե Մնացականյանը (54 կգ) բրոնզե մեդալ են նվաճել: