Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեցին նաև մինչև 18 տարեկանները:
Հայաստանը նվաճեց 5 մեդալ` մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե:
Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ նվաճեց 71 կգ քաշային Գոռ Շատվերյանը, որը եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Ռոման Հարբուզին:
Արծաթե մեդալակիր դարձան Ջոնիկ Օզմանյանը (64 կգ), Միլենա Առաքելյանը (50 կգ), բրոնզե` Գոռ Աղասարյանը (79 կգ), Մանուշակ Խաչատրյանը (54 կգ):