Իտալիայի առաջնության 31-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»:
Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, մեկ գոլով էլ աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր միլանյան ակումբի հայտացուցակում և խաղը բաց թողեց անձնական պատճառներով:
«Ինտերը» 54 միավորով 5-րդն է, իսկ «Էմպոլին»՝ 32 միավորով 15-րդը:
Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր
«Էմպոլի» - «Ինտեր»՝ 0-3 (տեսանյութ)
Ռոմելու Լուկակու, 48, 76, Լաուտարո Մարտինես, 88