«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է, որ ակումբի մարզչական շտաբում է ընդգրկվել «Լիվերպուլում» Յուրգեն Կլոպի օգնականի պաշտոնը զբաղեցրած Պեպ Լեյնդերսը:
Արդեն աշխարհի ակումբային առաջնությունում Լեյնդերսն օգնելու է Գվարդիոլային: Կատալոնացու շտաբին է միացել նաև ստանդարտ իրավիճակների պատասխանատու Ջեյմս Ֆրենչը, որը նույնպես նախկինում աշխատել է «Լիվերպուլում»:
Լեյնդերսը մերսիսայդյան ակումբից հեռացել էր Յուրգեն Կլոպի հետ 2024 թվականի ամռանը: Նիդերլանդցին այդ ժամանակ գլխավորել էր «Զալցբուրգը», որի ղեկին 28 խաղից հետո հեռացվել էր: