«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան հայտնել է, որ ակումբի պաշտպան Ալվարո Կառերասի տրանսֆերի հարցում համաձայնության չեն հասել Մադրիդի «Ռեալի» հետ:
«Կառերասի՝ «Ռեալ» տեղափոխությո՞ւնը. համաձայնության չենք հասել «Ռեալի» հետ։ Առաջարկ ենք ստացել, որը չի գոհացրել մեզ»,- ասել է ֆունկցիոները, որի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական ակումբը» ծրագրում է հետագայում շարունակել 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցությունները, քանի որ անձնական պայմանագիր է համաձայնեցրել նրա հետ։
Կառերասը «Ռեալի» սան է, ակումբի համակարգում հանդես է եկել 2017-2020 թվականներին։ Իսպանացին «Բենֆիկայում» խաղում է 2024թ. հունվարից։