Լիսաբոնի «Սպորտինգը» պատմության մեջ 18-րդ անգամ դարձավ Պորտուգալիայի գավաթակիր։
Մրցաշարի եզրափակիչում մայրաքաղաքային դերբիում Ռուի Բորժեշի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակը ներառյալ 3-1 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։
«Սպորտինգը» մինչև ավելացված 10-րդ րոպեն պարտվում էր, սակայն Վիկտոր Դյոկերեշը փրկեց իր թիմին պարտությունից։ «Սպորտինգը» լրացուցիչ ժամանակում ևս երկու գոլ խփեց ու նվաճեց տիտղոսը։
«Սպորտինգը» ներքին մրցաշարերում ոսկե դուբլ գրանցեց. ակումբը դարձել է նաև Պորտուգալիայի չեմպիոն։
Պորտուգալիայի գավաթ, եզրափակիչ
«Բենֆիկա» - «Սպորտինգ»` 1-1 (լրացուցիչ ժամանակ՝ 0-2) (տեսանյութ)
Օրկան Կյոկչու, 47 - Վիկտոր Դյոկերեշ, 90+11 (11մ), Կոնրադ Հարդեր, 99, Ֆրանսիշկու Տրինկաու, 120+1