MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն հրաժարվել է Չաբի Ալոնսոյին հաջողություն մաղթելուց, հայտնում է Goal-ը:
«Չենք շփվել նրա նշանակումից հետո։ Նա լավագույն ֆուտբոլիստներից է, որի հետ խաղացել եմ կարիերայիս ընթացքում։
Հաջողություն չեմ մաղթում Ալոնսոյին, քանի որ նա «Ռեալում» է, բայց վստահ եմ, որ հիանալի մարզիչ կլինի ակումբի համար։ Չաբին հիանալի աշխատանք է կատարել «Բայերում»։
Նա հիանալի մարդ է: Ինձ բախտ է վիճակվել երկու տարի խաղալ նրա հետ»,- նշել է արգենտինացի մասնագետը։
Ալոնսոն ու Մասկերանոն 2008-10թթ. միասին հանդես են եկել «Լիվերպուլում»։ Ալոնսոն վերջերս նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, իսկ Մասկերանոն 2010-18 թվականներին խաղացել է «Բարսելոնայում»։