Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նշել է, որ մեծ հավանականությամբ կարիերան ավարտելու է ամերիկան «Ինտեր Մայամիում»։
«Այսօրվա դրությամբ ես կարծում եմ, որ «Ինտեր Մայամին» լինելու է իմ վերջին ակումբը։ Դեռ չեմ մտածում ֆուտբոլից հեռանալու մասին։ Փորձում եմ վայելել յուրաքանչյուր պահը։ Ժամանակն արագ է անցնում, այդ պատճառով ցանկանում եմ լավ օրեր անցկացնել ակումբում ու Արգենտինայի հավաքականում, որտեղ ունեմ հիանալի թիմակիցներ ու ընկերներ։ Փորձում եմ վայելել նույնիսկ մանրուքները։ Միշտ կա փոքր վախ, որ ամեն բան կավարտվի»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է ESPN-ը:
38-ամյա ֆուտբոլիստը նաև պատմել է, որ մտադիր չէ մարզչական աշխատանքի անցնել կարիերան ավարտելուց հետո։
«Ես միշտ ասել ոմ, որ չեմ ցանկանում դառնալ մարզիչ։ Դա դուր չի գալիս ինձ»,- ասել է արգենտինացին։
Հիշեցնենք, որ Մեսին 2023 թվականից է խաղում «Ինտեր Մայամիում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․ դեկտեմբեր։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում աշխարհի չեմպիոնը հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում։