Լեգենդար նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի» ու միլանյան ակումբի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Դոն Ֆաբիոն» կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ:
Կապելոն «Ներաձուրիի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը:
Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: