Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչը որոշել է հեռանալ իր պաշտոնից:
Առաջիկա օրերին նա հրաժարագին կվճարի: Ըստ ամենայնի՝ 45-ամյա մասնագետը կգլխավորի հունական ԱԵԿ-ը:
Նիկոլիչը «Բանակային» թիմը գլխավորել էր 2024 թվականի հունիսին: 2024/25 մրցաշրջանում սերբ մասնագետի թիմը նվաճել է Ռուսաստանի գավաթը, իսկ Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երրորդ տեղը: