Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Լեչեին»: Խաղի միակ գոլը տուգանայինից կատարած հարվածով 24-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին:
Անտոնիո Կոնտեի թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ 77 միավոր ունի, 6 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ինտերին», որը քիչ անց կմրցի «Վերոնայի» դեմ: «Լեչեն» 27 միավորով 17-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 35-րդ տուր
«Լեչե» - «Նապոլի»` 0-1 (տեսանյութ)
Ջակոմո Ռասպադորի, 24
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։