Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ շարքի երրորդ խաղում «Դենվեր Նագեթսը» լրացուցիչ ժամանակում սեփական խաղահրապարակում 113-104 հաշվով հաղթել է «Օքլահոմա Սիթի Թանդերին»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» հարձակողական պաշտպան Ջեյլեն Ուիլյամսը` վաստակելով 32 միավոր, կատարելով 5 ասիստ ու 3 ռեբաունդ։
«Նագեթսից» տպավորիչ հանդիպում է անցկացրել թիմի առաջատար Նիկոլա Յոկիչը։ Սերբ կենտրոնականը դաբլ-դաբլ է գրանցել` 20 միավոր, 16 ռեբաունդ, 6 ասիստ։
«Նագեթսը» շարքում առաջ է անցել հաշվի մեջ` 2-1։ Դիմակայության հաջորդ հանդիպումը մայիսի 11-ին կկայանա կրկին Դենվերում, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:30-ին։
NBA, փլեյ-օֆֆ, քառորդ եզրափակիչ, երրորդ հանդիպում
«Դենվեր Նագեթս» - «Օքլահոմա Սիթի Թանդեր»` 113-104 (22-28, 29-28, 29-27, 22-19, լրացուցիչ ժամանակ` 11-2)
NBA-ի խաղերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։