Logo

Պատմական ռեկորդներ, ամենաբարձր միջին արդյունավետությունը վերջին 18 մրցաշրջաններում. Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունը՝ 10 փաստով (մաս 1)

12:22 / 31.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Մայիսի 28-ին կայացած «Ուրարտու» - «Վան» և «Արարատ-Արմենիա» - «Արարատ» հանդիպումներով վերջնագիծը հատեց Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունը:

FastNews-ը սկսում է Fastex Պրեմիեր լիգայի ամփոփումը և ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. Fastex Պրեմիեր լիգայում խաղացանկով նախատեսված 165 հանդիպումներից կայացան 159-ը: «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներին չներկայանալու պատճառով «Վեստ Արմենիան» հեռացվեց առաջնությունից, թիմին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց նաև «Ալաշկերտի», «Գանձասարի» և «Շիրակի» հետ նշանակված հաջորդ խաղերում: «Արարատին» էլ 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ է գրանցվել «Գանձասարի» հետ 21-րդ տուրի անավարտ խաղում:

Առաջնությունում կայացած 159 հանդիպումներից 71-ում հաղթել են դաշտի տերերը, 63-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 25 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Առաջնության 159 հանդիպումներում գրանցվել է 500 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,14 գոլ): Անդրանիկ գոլը գրանցվել է շիրակցի Լյովա Մրյանի օգտին անցյալ տարվա օգոստոսի 2-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում: Առաջնության վերջին և հոբելյանական՝ 500-րդ գոլի հեղինակը Մարիուս Նուբիսին է՝ գրավելով «Արարատի» դարպասը:


Գոլերից 3-ը, որոնք խփվել էին «Ուրարտու»-«Վեստ Արմենիա» (1-2) խաղում, չեղարկվել են: Լեգեոնականների լիմիտը խախտելու պատճառով հանդիպման արդյունքը չեղարկվել էր և «Վեստ Արմենիային» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցվել:

2. Միջին արդյունավետությամբ (3,14 գոլ մեկ խաղում) ավարտված առաջնությունը լավագույնն է վերջին 18 մրցաշրջաններում: Նախորդ անգամ ավելի բարձր արդյունավետությամբ (3,25 գոլ մեկ խաղում) աչքի էր ընկել 2006թ. առաջնությունը, որի 112 հանդիպումներում 364 գոլ էր խփվել:

Իսկ ռեկորդային ցուցանիշը (4,31 գոլ մեկ խաղում) գրանցվել է 1992թ. կայացած Հայաստանի անդրանիկ առաջնությունում, որի 400 հանդիպումներում 1725 գոլ էր խփվել:

Նախորդ առաջնության միջին արդյունավետությունը 2,79 էր (503 գոլ 180 խաղում):

Ավարտված առաջնությունում ամենաարդյունավետը 3-րդ և 11-րդ տուրերն էին, որոնցում կայացած 5 հանդիպումներում 24 գոլ խփվեց (միջինը մեկ խաղում՝ 4,8 գոլ): Ամենասակավագոլը 13-րդ տուրն էր, որում ընդամենը 6 անգամ դարպասի գրավում արձանագրվեց:

3. Նախորդ մրցաշրջանների համեմատ չեմպիոնության համար մղված պայքարն աչքի չընկավ իր անկանխատեսելիությամբ ու թեժությամբ: «Նոան» բոլոր ցուցանիշներով գերազանցեց մրցակիցներին և առաջնության ավարտից 3 տուր առաջ պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունը՝ ակումբի կարճատև պատմության մեջ առաջին անգամ արժանանալով ոսկե մեդալների: Դա չեմպիոնության ամենաարագ գրանցումն էր վերջին 18 առաջնություններում:

Հատկանշական է, որ Ռուի Մոտայի գլխավորած թիմն ուժեղագույնը ճանաչվեց նախորդ առաջնության չեմպիոնին հաղթելու շնորհիվ: «Նոան» Հայաստանի առաջնությունների 33-ամյա պատմության մեջ դարձավ չեմպիոնի տիտղոսը նվաճած 10-րդ ակումբը:

Առաջնության աշնանային հատվածը «Նոան» ավարտել էր 1-ին հորիզոնականում՝ 2 միավորով գերազանցելով «Ուրարտուին», որից 2 խաղ պակաս էր անցկացրել: Իսկ առաջնության ամփոփիչ աղյուսակում «Նոան» 9 միավորով առաջ անցավ 2-րդ տեղը զբաղեցրած «Արարատ-Արմենիայից»:

4. «Նոան» դարձավ 21-րդ դարում անցկացված ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ թիմը՝ 92 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Նորընծա չեմպիոնը գերազանցեց «Բանանցի» (2003թ.) և «Փյունիկի» (2004թ.) ցուցանիշը, որոնք անցկացրած 28 խաղում 89 գոլ էին խփել:

Ռուի Մոտայի գլխավորած թիմն աչքի ընկավ նաև ամենահուսալի պաշտպանությամբ՝ 30 խաղում բաց թողնելով ընդամենը 20 գոլ:

Իսկ ահա «Գանձասարն» ամենացածր արդյունավետությունն ունի՝ անցկացրած 28 խաղում խփելով ընդամենը 13 գոլ: Կապանցիները նաև բոլորից շատ՝ 70 գոլ են բաց թողել:

5. «Նոան» Հայաստանի առաջնությունների պատմության մեջ երկու տպավորիչ ռեկորդ սահմանեց՝ տոնելով 19 անընդմեջ հաղթանակ և տնային բոլոր 15 հանդիպումներում էլ պարտության մատնելով մրցակիցներին: Առաջին ցուցանիշով ռեկորդակիրը «Փյունիկն» էր, որը 2004թ. 16 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Տնային հանդիպումներում լավագույն արդյունքի էին հասել «Բանանցը» (1993թ.), «Շիրակը» (1993, 1994թթ.) և «Փյունիկը» (2003թ.), որոնք անցկացրած 14 հանդիպումներից 13-ում հաղթել էին, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

Միայն «Ալաշկերտի» հետ ավարտական տուրի խաղում «Նոային» չհաջողվեց գոլ խփել: «Արարատ-Արմենիան», «Ուրարտուն» և «Վանը» 3-ական անգամ են խաղադաշտից հեռացել առանց գոլ խփելու: Իսկ ահա «Գանձասարը» 28 խաղերից 17-ում գոլ չի խփել: 14-ական անգամ մրցակիցների դարպասի բանալին չեն գտել «Ալաշկերտն» ու «Շիրակը»:

6. Դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ևս լավագույն արդյունքն ունի «Նոան», որը 15 խաղում գոլ բաց չի թողել: «Արարատ-Արմենիան» դարպասն անառիկ է պահել 13 խաղում, «Ուրարտուն» և «Վանը»՝ 11-ական անգամ: Իսկ ահա գանձասարցիներն ընդամենը 2 խաղում գոլ բաց չեն թողել:

Անպարտելի խաղերի ռեկորդային շարքի հեղինակը «Նոան» է, որն անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին «Ուրարտուից» 1-2 հաշվով կրած պարտությունից հետո 23 խաղ անընդմեջ չէր զիջել մրցակիցներին: Այդ շարքն ընդհատվեց առաջնության ավարտական տուրում «Ալաշկերտից» նվազագույն հաշվով կրած պարտությամբ:

«Գանձասարը» միայն անցկացրած 27-րդ խաղում առաջին և միակ հաղթանակը տոնեց՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը նաև 8 անընդմեջ պարտություն կրեց: 2-րդ վատագույն արդյունքն ունի «Արարատը»՝ 7 անընդմեջ պարտություն:

Ամենաերկար գոլային երաշտը գրանցվել է «Գանձասարում»: Կապանցիները 7 խաղ շարունակ, 764 րոպե անընդմեջ չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Երկրորդ վատագույն արդյունքը «Շիրակինն» է՝ 5 խաղ, 531 րոպե:

7. Առաջնության հանդիպումներում գրանցվել է խոշոր հաշվով 43 հաղթանակ, որոնք տարել են միայն 7 թիմերը: Ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է «Ուրարտուն»՝ մայիսի 3-ին անցկացրած խաղում 8 անպատասխան գնդակ ուղարկելով «Վեստ Արմենիայի» դարպասը: «Նոան» բոլորից հաճախ՝ 14 անգամ է հաղթել խոշոր հաշվով: «Արարատ- Արմենիայի» օգտին այդ կարգի 11 հաղթանակ է գրանցվել, «Փյունիկը» և «Ուրարտուն» հաջողության են հասել 5-ական անգամ, «Վանը»՝ 4: ԲԿՄԱ-ն խոշոր հաշվով 3 հաղթանակ է տարել, «Շիրակի» օգտին այդ կարգի մեկ հաղթանակ է գրանցվել:

Առավել հաճախ՝ 9 անգամ խոշոր հաշվով պարտվել է «Գանձասարը»: Նման 8 պարտություն ունի «Վեստ Արմենիան», 7՝ «Արարատը»: 6 անգամ խաղադաշտից խոշոր հաշվով պարտված է հեռացել «Շիրակը», 5 անգամ՝ «Ալաշկերտը»: ԲԿՄԱ-ն նման կարգի 4 պարտություն է կրել, «Փյունիկը»՝ 2, «Ուրարտուն» և «Վանը» մեկական անգամ են խոշոր հաշվով պարտվել: Միայն «Նոան» և «Արարատ- Արմենիան» 3 և ավելի գնդակի տարբերությամբ չեն պարտվել:

8. Առաջնության հանդիպումներում նշանակվել է 11մ 63 հարված, որից դիպուկ է իրացվել 51-ը: Առավել հաճախ՝ 18 անգամ 11մ հարված է նշանակվել «Արարատ- Արմենիայի» մասնակցությամբ կայացած հանդիպումներում, որից իրացվել է 14-ը: ԲԿՄԱ-ի և «Փյունիկի» հանդիպումներում նշանակված 11մ 16 հարվածներից իրացվել են համապատասխանաբար 12-ը և 13-ը:

Իսկ ահա «Վանի» մասնակցությամբ կայացած հանդիպումներում մրցավարներն ընդամենը 7 անգամ են 11մ նշակետը ցույց տվել:

Առավել հաճախ՝ 11 անգամ 11մ հարվածի իրավունք է ստացել «Փյունիկը»՝ դիպուկ իրացնելով 10-ը: «Արարատ- Արմենիայի» օգտին նշանակված 11մ 9 հարվածներից 7-ն ավարտվել է դարպասի գրավմամբ: «Նոան» 9 հարվածներից 6-ն է նպատակին հասցրել:

«Շիրակն» ու «Վանն» ընդամենը 2-ական անգամ են 11մ հարված կատարել՝ գրավելով մրցակիցների դարպասը:

Առավել հաճախ՝ 9-ական անգամ 11մ հարված է նշանակվել ԲԿՄԱ-ի (իրացվել է 6-ը) և «Արարատ-Արմենիայի» (իրացվել է 7-ը) դարպասներին: «Գանձասարի» դարպասին նշանակված 11մ 7 հարվածներն էլ դիպուկ են եղել:

Իսկ ահա «Նոան» ընդամենը 2 անգամ է պատժվել 11մ հարվածով, երկուսն էլ ավարտվել են դարպասի գրավմամբ:

9. Ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 5-ական անգամ 11մ հարված են կատարել փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն (իրացրել է 4-ը) ու «Նոայի» հարձակվող Գոնսալու Գրեգորիուն (իրացրել է 3-ը):

Բոլորից հաջող 11մ հարվածներն իրացրել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արայիկ Էլոյանը՝ նպատակին հասցնելով բոլոր 4 հարվածներն էլ:

Բոլոր 3 հարվածներն էլ դիպուկ են իրացրել արարատցի Մուսա Կանտեն, «Վեստ Արմենիայի» հարձակվող Զախար Տարասենկոն, փյունիկցի Էդգար Մալաքյանը և «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մարիուս Նուբիսին:

Բոլորից վատ 11մ հարվածներն իրացրել են «Գանձասարի» ֆուտբոլիստները՝ 4 հարվածներից նպատակին հասցնելով ընդամենը մեկը: Դիպուկ է գտնվել միայն Ուսման Ֆայեն, իսկ Սարգիս Շահինյանը, Բերտրան Մանին ու Աշոտ Քոչարյանը չեն կարողացել հաղթող դուրս գալ դարպասապահների հետ մենամարտում:

10. Դարպասապահներից առավել աչքի են ընկել բանակային Արման Ներսեսյանը և շիրակցի Դարկո Վուկաշինովիչը՝ հետ մղելով 2-ական հարված: Ներսեսյանը հաղթող է դուրս եկել Արթուր Սերոբյանի և Աշոտ Քոչարյանի հետ մենամարտերում, իսկ Արթուր Իսրայելյանի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից:

Վուկաշինովիչը «Նոայի» հետ խաղում հետ է մղել Գոնսալու Գրեգորիուի երկու հարվածներն էլ: Այդ խաղում նրա պաշտպանած դարպասին 3 11մ հարված էր նշանակվել: 3-րդ հարվածը դիպուկ իրացնելով, Գոռ Մանվելյանը «Նոային» 2-1 հաշվով հաղթանակ էր պարգևել:

Մեկական անգամ 11մ հարվածը հետ են մղել փյունիկցիներ Ստանիսլավ Բուչնևն ու Հենրի Ավագյանը, ալաշկերտցի Գոռ Մանուկյանը, Դանիլո Կուչերը («Արարատ-Արմենիա») և Դանիիլ Պոլյանսկին («Վան»):

Արսեն Բեգլարյանի («Արարատ-Արմենիա») դարպասին կատարված 11մ 3 հարվածներից մեկը հետ է մղվել դարպասաձողից: Ալեքսանդր Մելիխովի դարպասին նշանակված 11մ 4 հարվածներից մեկը բարձր է ստացվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

21:52 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Տիվատի «Արսենալը» 10 տարով որակազրկել է «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ կատարված կասկածելի խաղադրույքների պատճառով

Պաշտոնական
21:25 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ է նշանակել

Պաշտոնական
20:55 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լամին Յամալը հանդես կգա «10» համարով

Պաշտոնական
20:26 / 16.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Նոա» - «Ֆերենցվարոշ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Պաշտոնական
19:54 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ինտեր Մայամին» պայմանագիր է համաձայնեցրել Դե Պոլի հետ

19:20 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Չելսիի» դարպասապահը խոշոր գումարով փոխեց ակումբը

Պաշտոնական
18:50 / 16.07.2025 • Թենիս

fastnews-photo-icon
Almaty Open 2025. Կարեն Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը

Պաշտոնական
18:24 / 16.07.2025 • Թենիս

Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ին

Պաշտոնական
18:00 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Երկրորդ շա՞նս. Կիեզան կարող է նոր դեր ստանալ «Լիվերպուլում»

17:38 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» կրկնեց «Ալաշկերտի» նվաճումը, Գրգիչի առաջին գոլը եվրագավաթներում. «Բուդուչնոստ» - «Նոա» հանդիպումը՝ 10 փաստով

Բացառիկ
17:22 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Կոնսեյսաուն ստիպված է հրաժարվել խոշոր գումարից՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ դառնալու համար

16:50 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է Լևանդովսկիին ու Գավիին

16:15 / 16.07.2025 • Ըմբշամարտ

fastnews-video-icon
Ըմբշամարտի Հունգարիայի վարկանիշային մրցաշարը՝ «Ֆասթ Սպորտ»-ի եթերում

Բացառիկ
15:40 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դավիդե Անչելոտին 1 ամսում պորտուգալերեն է սովորել

15:00 / 16.07.2025 • Ֆուտբոլ

«Վինիսիուսի հեռանալը «Ռեալի» համար դրամա չի լինի». COPE-ի լրագրող

14:43 / 16.07.2025 • Ֆուտբոլ

The Telegraph. Որքան պարգևավճար կստանա «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող ԱԱԱ-ն հաղթելու համար

14:30 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռոնալդուի որդին արձագանքել է իր հոր և Լամին Յամալի միջև համեմատությանը

14:12 / 16.07.2025 • Օլիմպիական խաղեր

fastnews-video-icon
ՄՕԿ-ը ներկայացրել է Ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները

Պաշտոնական
13:54 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Ուրարտուն» «Նեմանի» արգելքը հաղթահարելու դեպքում ավտոմատ չի անցնի երրորդ փուլ

Պաշտոնական
13:39 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կառլուշ Կեյրուշը՝ Օմանի հավաքականի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
13:24 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Լեսթերը» նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական
13:12 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Ամենակարևորն այն է, որ անցանք երկրորդ փուլ»

12:44 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայ դարպասապահն «Արարատից» տեղափոխվել է իսպանական ակումբ

Պաշտոնական
12:06 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Խորեն Բայրամյան. «Ուրախ եմ, որ մարզական հավաքն ավարտվեց»

11:39 / 16.07.2025 • Ֆուտբոլ

Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը նշանակումներ են ստացել եվրագավաթային խաղերում

Պաշտոնական
11:07 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանն անձամբ է գավաթը դուրս բերել խաղադաշտ. «Կրասնոդարն» իր ստադիոնում տոնել է չեմպիոնությունը

10:40 / 16.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն-2025». Խաչանովը լավագույններից էր իրացրած բրեյք-փոյնթերի քանակով

10:13 / 16.07.2025 • Խառը մենամարտեր

Ծառուկյանն ասել է՝ երբ կլինի իր հաջորդ մենամարտը

03:38 / 16.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-video-icon
5 անգամ կրակել են MMA-ի անպարտելի մարտիկ Թիմուր Խիզրիևի վրա, նա ողջ է

00:57 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. «Նոան» բաց թողեց երկու գոլի առավելությունը, բայց դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ

00:28 / 16.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Բելինգհեմը վիրահատվել է ու երկար ժամանակ կբացակայի խաղադաշտից

23:55 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. «Բարսելոնան» հովանավորչական պայմանագիր կկնքի ԿԴՀ-ի հետ

23:29 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Նապոլի»

22:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

22:22 / 15.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց խմբային փուլի վերջին խաղում

21:56 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Լիվերպուլը» ռեկորդային տրանսֆերային առաջարկ է պատրաստում

21:24 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դե Բրույնեն շրջանառությունից հանված խաղահամարով է եղել «Նապոլիում» առաջին մարզմանը

20:58 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տոռեն հեռացել է «Բարսելոնայից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
20:27 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էրիկ Օկանսին` «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
19:55 / 15.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կոլո Տուռեն ընդգրկվել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ