Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծում է, որ 2010 թվականի «Բարսելոնան» պատմության լավագույն թիմն էր։
«Չնայած ես «Ռեալում» եմ խաղացել, բայց կարող եմ ասել, որ 2010 թվականի «Բարսելոնան» պատմության լավագույն թիմն էր։ Նրանք լավագույն թիմն էին, որ ես երբևէ տեսել եմ։
Ես շատ ուժեղ ակումբներում եմ խաղացել, բայց այդ «Բարսելոնան»....լավագույն ֆուտբոլիստները, որոնց դեմ ես երբևէ խաղացել եմ՝ Չավին ու Ինիեստան են։ Ափսոս, որ նրանք չհաղթեցին «Ոսկե գնդակը»։ Բուսկետսը նույնպես։ Այդ երեք ֆուտբոլիստները երբեք չէին կորցնում գնդակը»,- Խեդիրայի խոսքն է հաղորդում ESPN FC-ն։