Խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին մեկնաբանությունն է տվել ակումբի մամուլի ծառայությանը:
«Սիրելի հայ ֆուտբոլասերներ, «Նոայի» սիրելի ընտանիք,
Ուրախ եմ միանալու այս հավակնոտ, հաղթական ոգով և հստակ տեսլականով ակումբին։
Ես պատրաստ եմ առաջնորդելու, մեզ առաջ մղելու և հաղթելու։
Միասին գրենք գերազանցության ճանապարհի հաջորդ գլուխը։ Ձեր աջակցությամբ «Նոային» և հայկական ֆուտբոլը հասցնենք նոր բարձունքների։
Առա՜ջ, «Նոա», առա՜ջ»,- ասել է 41-ամյա Պերկովիչը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան իր մարզչական շտաբով հեռացել էր «Նոայից» ու գլխավորել Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը»: