Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին:
«Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսիին, իսկ Մեսին 8 «Ոսկե գնդակ» ունի: Լամինը կունենա բավարար մոտիվացիա՝ առաջ շարժվելու համար: Հաճույքով եմ հետևում նրա խաղին»,- Պետիի խոսքը մեջբերում է The Escapist-ը:
Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի 13-ին կդառնա 18 տարեկան, կատալոնական գրանդի կազմում անցկացրել է 106 հանդիպում, խփել 25 գոլ և կատարել 34 արդյունավետ փոխանցում: Տաղանդավոր ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում 2 անգամ հաղթել է Լա լիգան, իսկ ազգային թիմի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն: