«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Բրայան Մբեմոն խոսել է մանկունիական ակումբ տեղափոխության մասին, հայտնում է Sky Sports-ը:
«Հենց լսեցի, որ «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու հնարավորություն կա, պետք է պայմանագիր կնքեի իմ երազանքի ակումբի հետ, այն թիմի, որին երկրպագել եմ մանկության տարիներին։
Գիտեմ, որ ունեմ ոգի ու բնավորություն՝ հաջորդ մակարդակի հասնելու համար՝ սովորելով Ռուբեն Ամորիմից և խաղալով համաշխարհային մակարդակի խաղացողների կողքին։
Բոլորն ինձ պատմել են այստեղի մթնոլորտի և ապագայի համար հետաքրքիր ծրագրերի մասին։ Հսկայական ակումբ է՝ անհավանական մարզադաշտով և անհավանական երկրպագուներով: Բոլորս վճռական ենք՝ պայքարելու ամենամեծ գավաթների համար»,- ասել է Բրայան Մբեմոն։