«Փյունիկը» պայմանագիր է կնքել սերբ կիսապաշտպան Սեադ Իսլամովիչի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Նովի Պազարն» է, որի կազմում 167 խաղում խփել է 8 գոլ, կատարել 8 ասիստ։
2023-24թթ. նա հանդես է եկել Բորսովի ԲԱՏԷ-ում (Բելառուս)։