Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն, որն այժմ գլխավորում է «Սամպդորիան», անարդարություն չի համարում այն, որ մարզական կարիերայի ընթացքում «Ոսկե գնդակ» չի նվաճել։
«Շատերն ասում են, որ ես արժանի էի առնվազն մեկ «Ոսկե գնդակի»... Կարծում եմ, որ եթե Չավին և Ինիեստան չեն նվաճել «Ոսկե գնդակ», չնայած իրենց բոլոր ձեռքբերումներին, ես նույնիսկ չպետք է դիտարկվեի որպես թեկնածու»,- հայտնել է 45-ամյա Պիրլոն Barça Worldwide-ին:
Հիշեցնենք, որ Պիրլոն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ ակումբային կարիերայում իտալական «Միլանի» և «Յուվենտուսի» հետ բազմաթիվ տիտղոսներ էր նվաճել: