Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ուրախ են եղել, որ Ռոբերտ Լևանդովսկին զրկվել է ավագի թևկապից, պնդում է Przegląd Sportowy-ն:
Գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժի որոշմամբ՝ «Բարսելոնայի» հարձակվողը զրկվել է ավագի թևկապից, ինչից հետո նա որոշել է չխաղալ ազգային թիմի կազմում, քանի դեռ Պրոբեժն է մարզիչը:
Երբ ավագի թևկապից Լևանդովսկիին զրկելու մասին լուրը հայտնել են ֆուտբոլիստներին, հնչել են ծափահարություններ:
Լևանդովսկին 85 գոլով Լեհաստանի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն է: