Logo

Պորտուգալացիները հաղթեցին գոլառատ խաղում, Եվրոպայի չեմպիոն Իտալիան ոչ-ոքի գրանցեց

00:56 / 05.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականն ընկերական խաղում ընդունեց Ֆինլանդիայի թիմին և հաղթեց 4-2 հաշվով:

Տանտերերի կազմում դուբլ գրանցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը: Մեկական գոլ էլ խփեցին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը և «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան:

Եվրոպայի գործող չեմպիոն իտալացիները Բոլոնիայում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Թուրքիայի հավաքականի հետ։

Ավստրիայի հավաքականն էլ Վիեննայում 2-1 հաշվով հաղթեց Սերբիայի թիմին:

Ընկերական խաղեր

Պորտուգալիա - Ֆինլանդիա՝ 4-2 (տեսանյութ)

Ռուբեն Դիաշ, 17, Դիոգու Ժոտա, 45+4, Բրունու Ֆերնանդեշ, 55, 84 - Տեմու Պուկի, 72, 77

Ավստրիա - Սերբիա՝ 2-1 (տեսանյութ)

Պատրիկ Վայմեր, 10, Քրիստոֆ Բաումգարտներ, 13 - Ստրաինյա Պավլովիչ, 35

Իտալիա - Թուրքիա՝ 0-0 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ