Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան գրանդի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն:
«Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- ասել է Կիվուն:
Լրագրողը հարցրել էր, թե հնարավո՞ր է Մխիթարյանին հիմնական կազմում փոխարինի թիմի նորեկ, խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը:
Հիշեցնենք, որ Իտալիայի փոխչեմպիոնը Լոս Անջելեսում պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությունում իր ելույթների մեկնարկին: Հունիսի 18-ին խմբային փուլի առաջին տուրում «Ինտերը» կհանդիպի մեքսիկական «Մոնտերեյին»:
🇷🇴🎙️ Chivu:
— Inter Xtra (@Inter_Xtra) June 15, 2025
"Mkhitaryan's future, considering the arrival of Sučić? Age doesn't matter, what matters is your quality. Age is just a number, motivation matters. Henrikh gives everything in the way he plays, his attitude. He always has energy and motivation." @Inter pic.twitter.com/gRlt4fPaOF