Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Ռոդրիգեսը կարիերան կշարունակի Իսպանիայի Լա լիգայի նորեկ «Էլչեում», հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։
Transfermarkt-ի տվյալներով` «Էլչեն» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 2 միլիոն եվրո ու նրա հետ կնքել 4 տարվա պայմանագիր։
Ռոդրիգեսը «Ռեալի» համակարգում էր 2020 թ. հուլիսից և ակումբի հիմնական թիմում 10 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Խետաֆեում»։