Logo

Սայաթ-Նովան, կամ ինչպես ինքն էր իրեն անվանում՝ «խալխի նոքարը»

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 14.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան գրական նորարար է, սիրո և արդարության քարոզիչ, բանաստեղծ, երգիչ, երգահան ու նվագածու: Այսօր՝ հունիսի 14-ին, կլրանար մեծ վարպետի 310-ամյակը, այդ առիթով ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր և կարծիքներ Սայաթ-Նովայի մասին: 

Հետաքրքիր փաստեր

Սայաթ- Նովան ծնվել է 1712 թվականի հունիսի 14-ին Թբիլիսիում:

12 տարեկանից սովորել է ջուլհակություն, միաժամանակ տարվել է երգ-երաժշտությամբ, սովորել է նվագել սազ, թամբուր, հատկապես՝ քամանչա, որը դարձել է նրա ստեղծագործական կյանքի ուղեկիցը:

15 տարեկանում նրան գերեվարել են. շուրջ 4 տարի դեգերել է Արևելքի երկրներում, որպես երգիչ-նվագածու մասնակցել է Նադիր շահի Հնդկական արշավանքին (1738–39 թթ.), ապա նրան փրկագնել է վրաց արքայազն Հերակլը և դարձրել պալատական աշուղ: Այստեղ էլ նա սկսել է ստեղծագործել Սայաթ-Նովա (երգի որսորդ) աշուղական անունով:

Ինքն իրեն անվանել է «խալխի նոքար» (ժողովրդի ծառա), աշխատել է թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը՝ արժանանալով հոգևոր և իշխանական (թավադական) դասի որոշ ներկայացուցիչների թշնամանքին:

Քահանա Տեր-Ստեփանոս ձեռնադրված Սայաթ-Նովան ամուսնացել է լոռեցի Մարմարի հետ, ունեցել 4 զավակ:

 Հոգևոր հովիվ է եղել Պարսկաստանի Գիլան նահանգի Էնզելի քաղաքում, որտեղ 1761 թ-ին ընդօրինակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:

1768 թ-ին՝ կնոջ մահից հետո, Սայաթ-Նովան, որպես կուսակրոն քահանա, պարբերաբար ծառայել է Հաղպատի վանքում և Թիֆլիսի Սբ Գևորգ եկեղեցում:

Ենթադրվում է, որ Սայաթ-Նովան նահատակվել է 1795 թ-ին, երբ Պարսից Աղա Մահմադ խանը ներխուժել է Թիֆլիս: 

Սայաթ-Նովայից պահպանվել են մոտ 70 հայերեն, 120 թուրքերեն և շուրջ 30 վրացերեն երգեր (խաղեր): Դեռևս արքունիքում նա կազմել է իր երգերի հիմնական ժողովածուն՝ դավթարը, որտեղ ամփոփված է դրանց մեծ մասը:

Սայաթ-Նովայի մասին

Մեծերը Սայաթ-Նովայի մասին

Ջոն Ստայնբեքը Հայաստան այցելության ժամանակ, ըստ տեղեկությունների, մասնակցել է նաև Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի տոնակատարությանը և այդ առիթով ասել. «Երգերը` սեղանի շուրջ, վանքերը` անհավատալի, ժայռափոր, վեհ գահավանդը` ծռված խորը կիրճի վրա, որտեղ հռոմեական լեգիոններն են քայլել, և լուսաբացի տեսքը Արարատ լեռան, և այն, թե ինչպես էր փոխվում նա հետմիջօրեին, և Սայաթ-Նովայի երգերի բառերը, որ անծանոթ էին մեզ, բայց անչափ քաղցրահնչուն»:

«...Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը»:
Հովհաննես Թումանյան

«Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ մարդկությունը. նրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. նրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին և իրենց հայրենիքին»:
Վալերի Բրյուսով

«Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»:
Պարույր Սևակ

Պարույր Սևակ

Պարույր Սևակի «Սայաթ-Նովա» մենագրությունը

Ինչպես հայտնի է, Պարույր Սևակը 1967 թ.հունիսի 27-ին պաշտպանել էր թեկնածուական ատենախոսություն` ներկայացնելով «Սայաթ-Նովա» մենագրությունը: Սակայն զրույցը շատ ավելի ընդգրկուն և տարողունակ է դուրս եկել, քան սկզբնական գաղափարն էր:

Մի փոքրիկ հատված Պարույր Սևակի խոսքից.

«Իսկապես էլ, ես իմ թեկնածուական դիսերտացիայի նյութն ընտրել եմ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, և աշխատանքն սկսվեց այնպիսի ծավալով ու խորությամբ, որ ի պատասխան իմ հայցի, Գրական ինստիտուտի գիտական խորհուրդը որոշեց այդ աշխատության դիմաց ինձ տալ բանասիրական գիտությունների դոկտորի կոչում: Անգլիացի գրող Կիպրիները իր նշանավոր բանաստեղծություններից մեկում ասել է, որ Արևելքը Արևելք է, Արևմուտքը` Արևմուտք, և նրանք երբեք չեն հանդիպելու: Անգլիացի գրողի այս կարծիքը, հիմնականում սխալ լինելով, մի որոշ չափով նաև ճիշտ է: Եթե նկատի ունենանք այնպիսի անհատականությունների, որպիսին է Սայաթ-Նովան: Իսկապես էլ, եվրոպական գրականության մեջ դժվար թե հնարավոր լինի ցույց տալ այնպիսի մի բանաստեղծի, որը միաժամանակ ստեղծագործած լինի երեք լեզուներով և ստեղծագործած այնպես, որ համարվի այդ ժողովուրդների մեծ բանաստեղծ. միաժամանակ չմոռանանք, որ այդ անձը սքանչելի կոմպոզիտոր էր, երգիչ և երաժիշտ, որը ոչ միայն գրում էր, այլ իր գրածը եղանակավորում, երգում ու նվագակցում: Չենք կարող մեզ թույլ չտալ ասելու, որ երևի միայն Արևելքի շքեղ բնությունը կարող է նմանօրինակ «խաղ» խաղալ մեկի հետ: Ահա թե ով է Սայաթ-Նովան: Բայց, միաժամանակ, հարկ եմ համարում նշել մի հանգամանք, որը կարող է առերևույթ թվալ պարադոքսալ: Բանն այն է, որ ես` իբրև բանաստեղծ, իմ գրական առաջին իսկ քայլերից եղել եմ ոխերիմ թշնամի բանաստեղծության այն տեսակին, որ կոչվում է աշուղություն: Այսինքն` այն տեսակին, որի հիմնադիրը հայ, վրացական և ադրբեջանական գրականության մեջ եղել է Սայաթ-Նովան

Աշուղություն ասելով` նախ պետք է հասկանալ դարեր առաջ ստեղծված, կանոնիզացված բանաստեղծական այնպիսի չափեր, որոնք պարտադրանքի ուժ ունեին, որոնք վաղուց դարձել էին կաղապար կամ կլիշե: Բանաստեղծական իմ խառնվածքով ես դեմ եմ ամեն տեսակ կաղապարվածության ու տրաֆարետի, ուստի և բնական է, որ իմ ողջ գործունեությամբ գիտակցաբար և անգիտակցաբար պետք է պայքարեի ու պայքարել եմ այդ կարգի բանաստեղծության դեմ: Ավելացնեմ ևս մեկ հանգամանք, որպեսզի մոտենամ պարադոքսը բացատրելուն:
Եթե աշուղությունը հասկանալի երևույթ էր XVI-XVIII, մինչև իսկ XIX դարերում, ապա անտանելի անախրոնիզմ է XX դարում, առավել ևս նրա երկրորդ կեսին: Այսպես դատելով` ես թշնամին եմ եղել ոչ թե Սայաթ-Նովային, այլ նրա ուշացած էպիգոններին: Մեր այսօրվա զրույցի ժամանակ ես առիթ կունենամ ևս մի այլ կողմից մոտենալու Սայաթ-Նովայի բանաստեղծական էությանը` կապված առհասարակ բանաստեղծության էության, մաշված բառով ասված` հավերժականության հետ, որտեղ սայաթնովականությունը կունենա ինձ համար ապացույցի մեծ ուժ: Բանն այն է, որ սայաթնովագիտությունը իր գոյության 120 տարիների ընթացքում զարգացել է մեծ մասամբ բանասիրական, աղբյուրագիտական ուղղությամբ: Եվ դա բնական է: Սայաթ-Նովայի` մեզ հասած եռալեզու բանաստեղծությունների ձեռագիր տետրակը գրված է հայերեն ու վրացերեն տառերով, ըստ որում` հաճախ խառը այբուբեններով, հայերեն բանաստեղծությունները` վրացական տառերով, իսկ ադրբեջանականը` հայերեն, դժվար կարդացվող մի ձեռագրով: Սայաթ-Նովայի բառապաշարը լեցուն է ոչ միայն հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, այսօր արդեն անգործածելի և անհասկանալի բառերով, այլ նաև արաբական, պարսկական և թուրքական այնպիսի բառերով ու արտահայտություններով, որոնց մեկնաբանությունը շատ ու շատ կողմերով այսօր էլ լրիվ պարզաբանված չի, ու եթե ավելացնենք, որ Սայաթ-Նովայի մասին քիչ թե շատ լրիվ գաղափար կազմելու համար հարկավոր է թարգմանել նրա մի լեզվով գրված բանաստեղծությունները մեկ այլ լեզվի, ապա հասկանալի կդառնա, թե ինչու է սայաթնովագիտությունը իր ողջ պատմության ընթացքում զարգացել մեծ մասամբ բանասիրական և աղբյուրագիտական ուղղությամբ: Հասկանալի է, միաժամանակ, որ որքան էլ անհրաժեշտ եղած լինի այդ աղբյուրագիտական և բանասիրական աշխատանքը, որևէ գրողի ճիշտ գնահատությունը հնարավոր պետք է լինի միայն գրականագիտական բարձունքից նայելիս: Անարդար կլիներ ասել, թե մինչև այսօր այդ դիրքերից չի դիտվել բանաստեղծը, բայց և անարդար չի լինի ասել, որ այդ կարգի փորձերը չեն էլ բարձրացել փորձ լինելու աստիճանից: Իմ աշխատանքը նախ և առաջ կրել է հենց այդ գրականագիտական բնույթը: Սայաթ-Նովան ունեցել է ողբերգական կյանք, այդ ողբերգությունը խորանում է նաև նրանով, որ մենք այդ արտակարգ մարդու կյանքի մասին ունենք շատ քիչ տեղեկություններ: Մինչև հիմա էլ հայտնի չէ նույնիսկ այնպիսի մի հասարակ բան, թե երբ է ծնվել նա: Իմ ուսումնասիրության ընթացքում, բնավ էլ նպատակ չունենալով նորից խրվելու բանասիրության մեջ, ես ստիպված եղա իմ աշխատանքի մեկ երրորդը նորից դարձնել բանասիրական և այդտեղ, ինչպես թվում է ինձ, հասա որոշակի արդյունքի, հատկապես Սայաթ-Նովայի ծննդյան թվականը որոշելու ուղղությամբ»:

Նյութի աղբյուրներ՝ Hovik Charkhchyan's blog

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:45 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նապոլին» նոր դարպասապահ ունի

Պաշտոնական
00:28 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սարսափելի վթարից հետո առաջին խաղում Մայքլ Անտոնիոն 2 գոլ է խփել

00:12 / 27.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Քեյնի անհավատալի կասեցումը մարզման ժամանակ

23:34 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Վե՞րջ. «Բարսայի» նախագահը բացահայտել է ակումբի տրանսֆերային ծրագրերը

22:58 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սլոթը հաստատել է, որ Ջո Գոմեսն Աքիլեսյան ջլի վնասվածք ունի

22:24 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

22:10 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Վիկտոր Դյոկերեշը` «Արսենալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
22:00 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը մասնակցել է «Բորուսիայի» գոլային գրոհին

21:22 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանը, մեծ հավանականությամբ, չի տեղափոխվի «Ժիրոնա»

20:45 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սպերցյանի համար իդեալական ակումբն ու առաջնությունը՝ ըստ Ֆյոդոր Սմոլովի

20:25 / 26.07.2025 • Ջրային մարզաձևեր

fastnews-video-icon
12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ

19:54 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մխիթարյանը կապույտ «Մերսեդեսով» ժամանել է «Ինտերի» մարզաբազա

19:48 / 26.07.2025 • Ֆորմուլա 1

fastnews-photo-icon
Ֆորմուլա 1. Լանդո Նորիսը՝ Բելգիայի Գրան պրիի որակավորման փուլի հաղթող

19:28 / 26.07.2025 • Բռնցքամարտ

Լյուիս. «Տվեք նրան հնարավորություն, որ մենամարտի Ուսիկի հետ»

19:12 / 26.07.2025 • Օլիմպիական խաղեր

fastnews-video-icon
Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով կարոտում է Փարիզի Օլիմպիական խաղերը

18:44 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Եվրո-2032-ի խաղեր ընդունելու համար «Նապոլին» նոր ստադիոն կկառուցի

Պաշտոնական
18:15 / 26.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Հայաստանի հրաձիգները վազող թիրախ մրցաձևի ԵԱ-ում մեդալներ են նվաճել

17:54 / 26.07.2025 • Մարմնամարզություն

fastnews-video-icon
Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ամառային ունիվերսիադայի հաղթող

17:26 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանը» չորս գոլ խփեց ու հաղթեց «Լիվերպուլին»

16:54 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Միլանը» մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն

16:19 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Forever 20. «Լիվերպուլը» 2025/26 մրցաշրջանում հանդես կգա հատուկ տարբերանշանով

Պաշտոնական
15:54 / 26.07.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

15:22 / 26.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Դյոր» - «Փյունիկ», «Ունիվերսիտատեա Կլուժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումների մրցավարական անձնակազմը

Պաշտոնական
14:56 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ուրարտուն» և «Արարատն» ընկերական խաղում գոլառատ ոչ-ոքի են գրանցել

14:24 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Cadena SER. «Ռեալի» ու Վինիսիուսի բանակցությունները փակուղի են մտել

13:55 / 26.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Արամ Հակոբյանը` Biel Chess Festival 2025 մրցաշարի Challengers խմբի արծաթե մեդալակիր

13:27 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

12:49 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Կեսիեն կարող է վերադառնալ Իտալիա

12:26 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Նապոլին» նոր դարպասապահ կունենա

11:57 / 26.07.2025 • Ֆուտբոլ

ESPN. «Բավարիան» հետաքրքրված է «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստի ծառայություններով

11:26 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Diario Sport. Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից

10:55 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնան» 30 ֆուտբոլիստներով մեկնել է շրջագայության

10:20 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կլյուվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

Պաշտոնական
00:55 / 26.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Դե Պոլն ու Մեսին կլինեն նաև ակումբակիցներ

Պաշտոնական
00:27 / 26.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բավարիան» հերթական առաջարկը կկատարի, տրանսֆերը կարող է իրականացվել

23:59 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Ամորիմ. «Եթե մենք պետք է մրցաշրջանը սկսենք այս կազմով, ապա ես ուրախ եմ»

23:28 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնայի» հարձակվողը կարիերան կշարունակի Պորտուգալիայում

Պաշտոնական
23:09 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել

22:35 / 25.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Կրասնոդարի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Պաշտոնական
22:20 / 25.07.2025 • Ֆուտբոլ

Մեսին և Ալբան որակազրկվել են

Պաշտոնական
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ