Իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ։
25-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն իսպանացու համար 18 միլիոն եվրո կվճարի։ Եվս 3 միլիոն եվրո կտրամադրվի հավելավճարների տեսքով։
2022/23 մրցաշրջանում Սոլերն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 3 խաղի, խփել 1 գոլ։ Լա լիգայի նախորդ մրցաշրջանի 32 խաղում նա խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։