Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպաելտին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
«Այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում, սակայն շատ ուրախ եմ, որ մեր մրցակիցը ՊՍԺ-ն չէ:
«Այնտրախտը» Եվրոպա լիգայի գործող հաղթողն է: Այս պահին նրանք հիանալի մարզավիճակում են: Կարծում եմ՝ բարդ խաղեր կլինեն»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Նապոլիի» ու «Այնտրախտի» միջև առաջին խաղը կկայանա փետրվարի 21-ին Գերմանիայում, իսկ պատասխանը հանդիպումը՝ մարտի 15-ին Իտալիայում: