
Աստղեր սպորտից, կինոյից, քաղաքականությունից և ոչ միայն
Adam Beane-ը բավականին յուրահատուկ քանդակագործ է: Նա 2002 թվականից սկսած ստեղծում է հայտնիների դինամիկ կոմպոզիցիաներ, որոնք հնարավորինս արտացոլում են բոլորիս հայտնի կերպարի զգացմունքայնությունը: Քանդակագործն ունի իր հատուկ աշխատանքային տեխնիկան, որն անվանում է CX5, դրա տեսքը հշեցնում է կավ, սակայն քանդակագործը մի քանի տարբեր նյութերի համախառնուրդ է օգտագործում, որի վերջնական տեսքը նմանվում է պլաստիկի: Beane-ը նաև իր պաշտոնական կայքում կիսվում է իր աշխատանքային ընթացքի հոլովակներով, որտեղ հնարավորինս մանրամասն ներկայացնում է թե ինչպես է հաջողվում այսքան տպավորիչ փոքրիկ արձաններ ստեղծել: Քանդակագործի մինի հավաքածուներում կգտնեք Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսին, կանադացի դերասանուհի Էվանջելին Լիլլին, Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամային, ամերիկացի դերասանուհի Միլա Յովովիչ և ուրիշների:
Էվանջելին Լիլլի
Բարաք Օբամա
Մեթ Դեյմոն
Միլա Յովովիչ
Սայմոն Պեգ և Նիք Ֆրոսթ