Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը տեղեկացրել է, որ 26-ամյա հայ ֆուտբոլիստը հունիսի 20-ին կժամանի Բելգրադ և հաջորդ օրը պայմանագիր կստորագրի «Ցրվենա Զվեզդայի» հետ, հաղորդում է Спортски Журнал-ը:
«Նաիրը Բելգրադ կժամանի հունիսի 20-ի երեկոյան։ Մեկ օր անց նա կանցնի բժշկական զննում, պայմանագիր կստորագրի, իսկ հետո կմիանա թիմակիցներին և կանցկացնի իր առաջին մարզումը»,- ասել է Կլյուևը:
2024/25 մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել էր 33 խաղ, խփել երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։