NHL-ը պաշտոնապես հայտարարել է, որ «Արիզոնա Կոյոտիս» ակումբը դադարելու է գոյություն ունենալ և հաջորդ մրցաշրջանից նրա փոխարեն Հոկեյի ազգային լիգայում հանդես է գալու Յուտա նահանգը ներկայացնող նոր թիմ:
«Արիզոնայի» հոկեյիստները, ինչպես նաև ակումբին պատկանող բոլոր դրաֆթ-պիկերը, փոխանցվելու են Սոլթ Լեյկշք Սիթի քաղաքի ակումբին:
Այդուհանդերձ, նոր ստեղծվող ակումբի անունը դեռ հայտնի չէ:
Sportsnet-ը գրում է, որ «Յուտա Ջազ» բասկետբոլային ակումբի ղեկավարները, որոնք հիմնում են ակումբը, ցանկանում են անվանման մեջ թողնել «Յուտա» անունը: Բացի «Յուտայից», կլինկ ևս մեկ անուն, որի շուրջ քվեարկություն է անցկացվելու:
Հիմնական տարբերակներն են՝ «Բլեք Դայմոնդս» (Black Diamonds), «Գոլդեն Իգլս» (Golden Eagles), «Վենոմ» (Venom), «Բլիզարդ» (Blizzard) և «Յետիս» (Yetis):