Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչը կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է

22:45 / 09.07.2025Թենիս
null

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է։

Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7 (6-8), 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթել է Ֆլավիո Կոբոլիին (Իտալիա, 24-րդ ռակետ)։ Կողմերը մրցել են 3 ժամ 13 րոպե։ Մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) դեմ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչում զույգ էին կազմել նաև Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) ու Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ