Logo

«Վանն» ամրապնդեց առաջատարի դիրքը, «Շիրակում» գոլային երաշտը շարունակվեց. Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:47 / 26.09.2024Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում վստահ հաղթանակ տանելով «Արարատի» նկատմամբ՝ «Վանը» պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Առաջատարների խմբում գտնվող «Ուրարտուն» ու «Փյունիկն» էլ պարտվեցին:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը երկուական հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 36 հանդիպումներից 12-ում հաղթել են դաշտի տերերը, 18-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 11 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,2 գոլ): Առաջնության 36 հանդիպումներում գրանցվել է 109 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,02 գոլ):

2. «Վանն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տոնեց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: Վերջինիս հետ կայացած առաջնության 16 հանդիպումներում առաջին անգամ խոշոր հաշիվ գրանցվեց:

3. «Փյունիկը» Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 850-րդ խաղն անցկացրեց՝ կրելով ընթացիկ մրցաշրջանում 2-րդ պարտությունը, որով ընդհատվեց թիմի 3 անընդմեջ հաղթանակների շարքը:

4. Ավելի քան 3,5 տարվա ընդմիջումից հետո «Նոային» վերջապես հաջողվեց Fastex Պրեմիեր լիգայում կրկին հաղթել «Փյունիկին», որին նախորդ անգամ պարտության էր մատնել 2021թ. մայիսի 15-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ: Այդ խաղից հետո կայացած հաջորդ 12 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի էր (11 hաղթանակ, 1 ոչ-ոքի):

5. «Շիրակը» թեև ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը, սակայն կրկին չգտավ մրցակցի դարպասի բանալին՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Ալաշկերտի» հետ: «Շիրակում» արդեն 487 րոպե գոլային երաշտ է: Առայժմ վերջին գոլը Գյումրիի թիմը խփել է 3-րդ տուրում. 53-րդ րոպեին Մորի Կոնեն Երևանում գրավել է «Արարատի» դարպասը:

Էլ ավելի տխուր է «Շիրակի» արդյունքը Գյումրիում անցկացրած առաջնության վերջին 6 խաղերում, որոնցից 5-ում շիրակցիները պարտվել են, մեկն ավարտել են ոչ-ոքի և արդեն 562 րոպե շարունակ գոլ չեն խփել: Գյումրիում էլ «Շիրակի» վերջին գոլի հեղինակը Մորի Կոնեն է, որն աչքի է ընկել այս տարվա ապրիլի 27-ին «Նոայի» հետ մրցավեճում:

6. «Ուրարտուն» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին վճռորոշ գոլը բաց թողնելով հանդիպման ավելացված ժամանակում: Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի հետ կայացած 13 հանդիպումներում «Ուրարտուն» ընդամենը 2-րդ պարտությունը կրեց: Հետաքրքիր է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին կայացած խաղում էլ, որում բանակայիններն առաջին անգամ հաղթել էին «Ուրարտուին» 2-1 հաշվով, մրցակցի ֆուտբոլիստներից Իվան Զոտկոն էր ինգնագոլի հեղինակ դարձել:

7. Մոմո Տուրեն, «Արարատի» հետ խաղում դուբլ ձևակերպելով, Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և հավասարվեց թիմի պատմության ամենաարդյունավետ լեգեոնական Քրիստոֆեր Բոնիֆեյսին, որն այժմ «Արարատում» է:

8. «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը դարձավ ընթացիկ առաջնությունում սեփական դարպասը գրաված 3-րդ ֆուտբոլիստը: Մինչև այդ ինքնագոլի հեղինակ էին դարձել «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներ Արսեն Եղիազարյանն ու Տիմուր Ռուդոսելսկին:

9. Դանիել Աղբալյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում 100 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը:

10. «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանի համար ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը հոբելյանական՝ 200-րդ խաղն էր Fastex Պրեմիեր լիգայում: Խաղերից 92-ը նա անցկացրել է հարազատ ակումբի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

18:25 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Լա լիգայի ակումբը ձեռք է բերել «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
18:14 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից ինչ-որ չափով վրեժ լուծելու համար»

17:32 / 29.07.2025 • Խառը մենամարտեր

«Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես». UFC-ի նախկին մարտիկ

16:30 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ժոաու Ֆելիքսը՝ «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
16:23 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ֆելիքսը մարզվում է «Ալ Նասրի» հետ, թեպետ տրանսֆերը դեռ հաստատված չէ

16:13 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տեր Շտեգենը վիրահատվել է

15:26 / 29.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվեց իսպանական մեկ այլ ակումբ

Պաշտոնական
15:16 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ

Պաշտոնական
14:38 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Բարսելոնայի» երկրորդ խաղաշապիկը 2025/26 մրցաշրջանում

13:45 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Առնաուտովիչն արտասվել է Սինիշա Միխայլովիչի մասին խոսելիս

13:28 / 29.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
Խաչանովը բացատրել է՝ որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալը

12:32 / 29.07.2025 • Ֆուտբոլ

TyC Sports. Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

12:19 / 29.07.2025 • Ըմբշամարտ

fastnews-photo-icon
Արսեն Հարությունյան. «Հավատքով եմ անցել ամեն դժվարություն»

11:52 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Ռոդրիգոյի «դաժան» դիրքորոշումը «Տոտենհեմ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ

11:10 / 29.07.2025 • Ֆուտբոլ

«Մեսի, դու պետք է մեծանաս». ԱՄՆ հավաքականի լեգենդի քննադատությունը

10:36 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Դոնարումայի անգլիական սպասումները

10:07 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջական Անգլիայում է՝ նոր ակումբին միանալու համար

00:51 / 29.07.2025 • Ֆուտբոլ

MD. «Բարսան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնում

00:13 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Տեր Շտեգեն. «Ակումբի ղեկավարության հետ հարաբերությունները չեն փոխվել»

23:31 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բրազիլիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է «Ռոմա»

Պաշտոնական
23:09 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Մոտա. ««Նոայում» այլևս նոր բան անելու հնարավորություն չունեինք»

22:38 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

22:08 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը

21:33 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Անգլիական ակումբը Սպերցյանի տրանսֆերի համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել

21:15 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Օլիսեն` «Բավարիայի» 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

20:52 / 28.07.2025 • Բռնցքամարտ

Կյանքից հեռացել է աշխարհի նախկին չեմպիոն Դուայթ Մուհամադ Քավին

20:15 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Գվարդիոլան` «Բարսելոնա» վերադառնալու հնարավորության մասին

19:55 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Գվարդիոլա. «75 տարեկան եմ, ամեն ինչ ցավում է»

19:14 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Ազգանվան ծանրությունը ճնշող է. Տոտիի որդին 19 տարեկանում ավարտել է կարիերան

Պաշտոնական
18:46 / 28.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
Mix Fight 58. Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ

Պաշտոնական
18:11 / 28.07.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. Հայ մրցավարները նշանակումներ են ստացել

Պաշտոնական
17:46 / 28.07.2025 • Ծանրամարտ

Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ

Պաշտոնական
17:16 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» մեկնել է Հունգարիա

16:53 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Sport24. Զախարյանն ապաքինվել է վիրուսից

16:26 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպանի անզուգական գոլը

15:52 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ֆրանսիացի ֆուտբոլիստը հեռացել է «Արարատից»

Պաշտոնական
15:20 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Fastex ՊԼ. Փոխվել է «Նոա» - «Շիրակ» հանդիպման ժամը

Պաշտոնական
14:54 / 28.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Ջական կվերադառնա ԱՊԼ

14:25 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Սպարտակը» 25 միլիոնով տրանսֆեր կիրականացնի

13:56 / 28.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ման. Յունայթեդը» և «Նյուքասլն» առաջարկ են արել «Լայպցիգի» ֆուտբոլիստին

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ