Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։
Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի դեմ գոտեմարտում։
Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից մրցումային նախորդ օրերին էլ Արտակ Աղաբեկյանը (48 կգ) արծաթե մեդալ էր նվաճել, իսկ Արմեն Պապիկյանը (55 կգ)` բրոնզե։