Logo

Reuters. Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա Իսպանիայում

17:25 / 20.05.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի 2026-27 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Իսպանիայում, տեղեկացնում Reuters-ը:

Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ագիլերան հայտարարել է, որ եզրափակիչը կկայանա Մադրիդի «Աթլետիկոյի» «Մետրոպոլիտանո» ստադիոնում:

Ակումբի ներկայացրած հայտի համար պարտադիր են եղել երկրի կառավարության երաշխիքները նման խոշոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և Իսպանիան այդ երաշխիքներն արդեն ներկայացրել է:

ՈՒԵՖԱ-ն պաշտոնական որոշումը կհայտնի սեպտեմբերին, բայց գործնականում ամեն ինչ արդեն որոշված է:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» ստադիոնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը վերջին անգամ անցկացվել է 2019 թվականին, երբ «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner