Logo

Աղբյուր. Սերոբյանը մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում է

20:49 / 17.06.2025Ֆուտբոլ
null

Տիրասպոլի «Շերիֆի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը հայտնվել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

Ակումբներից մեկն «Ուդինեզեն» է։ Իտալիայի Ա Սերիայում հանդես եկող ակումբի ներկայացուցիչներին դուր է եկել 21-ամյա վինգերի խաղը։

Սերոբյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Իստրան», որը Խորվաթիայի առաջնության 2024/25 մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ տեղը։

«Սոչին» նույնպես հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով։ Ռուսական ակումբը դեռ նախորդ տարի էր ցանկանում ձեռք բերել նրան։

Սերոբյանն այս տարվա փետրվարին է վարձավճարով «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել «Շերիֆ»։ Մոլդովական ակումբում նա 14 խաղում 2 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner