Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Իթիհադը» Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում գոլառատ պայքարում հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Ալ Շաբաբին»։
Հյուրերից դուբլ գրանցեց Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկած վինգեր Մուսա Դիաբին։
Լորան Բլանի գլխավորած թիմը 80 միավոր ունի և առաջին տեղում է։ «Ալ Շաբաբը» 57 միավորով 6-րդն է։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 33-րդ տուր
«Ալ Շաբաբ» - «Ալ Իթիհադ»` 2-3 (տեսանյութ)
Յանիկ Կարասկո, 45+3, Քրիստիան Գուանկա, 67 - Մուսա Դիաբի, 1, 34, Սթիվեն Բերգվեյն, 58