Logo

Անչելոտի. «34 բրազիլացու հետ եմ աշխատել, խնդիր եմ ունեցել նրանցից միայն մեկի հետ»

16:06 / 28.05.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է նախկինում բրազիլացի ֆուտբոլիստների հետ իր կատարած աշխատանքի մասին:

«Ես 34 բրազիլացի ֆուտբոլիստների հետ եմ աշխատել և նրանցից միայն մեկի հետ եմ խնդիր ունեցել, սակայն չեմ ասի, թե ում: Ռոնալդոն լավագույն բրազիլացին է եղել, որին մարզել եմ. նա պարզապես ֆանտաստիկ էր: Ի դեպ, նա աշխարհի ամենակենսուրախ մարդկանցից է:

Ամենապրոֆեսիոնալը, հավանաբար, Կաֆուն է: Իսկ ինչ վերաբերում է կատակասերներին... Միլիտաոն ու Վինիսիուսն ինձ շատ են ծիծաղեցրել: Վինին շատ համեստ տղա է: Ֆուտբոլիստները զանգեցին ինձ ու շնորհավորեցին, ես նրանց հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել», - ասել է իտալացին Marca-ի հետ զրույցում:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner