Հանրահայտ խորվաթ մասնագետ Իվան Յուրիչը կգլխավորի «Ատալանտան», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերն արդեն կնքել են պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Շուտով կլինի պաշտոնական հաստատում:
49-ամյա Յուրիչի վերջին ակումբն անգլիական «Սաութհեմփթոնն» էր: