17-ամյա հայ ֆուտբոլիստ Անթոնի Սարդարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական «Նյուրնբերգ» ակումբից։ Դրա մասին հարձակվողը գրառմամբ տեղեկացրել է սոցցանցերի իր էջերում:
Սարդարյանը չորս տարի խաղացել է «Նյուրնբերգի» տարբեր տարիքային թիմերում։ Այս մրցաշրջանում նա խաղացել է U17 թիմի կազմում` Լիգա A-ում, որտեղ 19 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
«Չորս հիանալի տարիներից հետո ժամանակն է նոր գլուխ բացել։ Այնքան շատ հիանալի հիշողություններ՝ հաղթանակներ, գոլեր, գոլային փոխանցումներ և թիմի հետ բազմաթիվ լավ պահեր։ Շնորհակալություն իմ թիմակիցներին, մարզիչներին և անձնակազմին, որոնք աջակցել են ինձ ամբողջ ճանապարհին։ Շնորհակալություն ինձ հավատալու, աջակցելու և ամեն օր ավելի լավը դարձնելու համար։
«Նյուրնբերգ» ակումբը միշտ մեծ նշանակություն կունենա ինձ համար, և ես հպարտ եմ այն ամենով, ինչ մենք միասին նվաճել ենք։ Հիմա նոր մարտահրավերի ժամանակն է։ Ես ոգևորված եմ և հպարտ, որ կմիանամ նոր թիմի։ Անհամբեր սպասում եմ այս նոր փուլում 100%-ով նվիրվելուն։ Բայց այս ակումբը ընդմիշտ կմնա իմ պատմության մի մասը»,- գրել է Սարդարյանը, որը նախկինում երկու խաղ է անցկացրել Հայաստանի Մ16 հավաքականում: