Կատալոնական «Բարսելոնան» Ժոան Գամփերի անվան գավաթի հանդիպումը կանցկացնի վերակառուցման վերջնական փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում, հաղորդում է La Vanguardia-ն:
Գամփերի գավաթի խաղում Իսպանիայի չեմպիոնը կընդունի իտալական «Կոմոյին», որը գլխավորում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը: Այս տեղեկությունները դեռևս չի հաստատել կատալոնական ակումբը:
«Կամպ Նոու» ստադիոնն այս խաղին մասամբ լեցուն կարող է լինել: